Գերմանիայի խորհրդարանի առջև արգելված «հիտլերյան ողջույնի» համար ձերբակալվել է երկու չինացի
INTERNATIONAL NEWSԲեռլինում՝ գերմանական խորհրդարանի առջև նացիստական արգելված ողջույնի համար ձերբակալվել է երկու չինացի զբոսաշրջիկ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է SBC-ը:
Ոստիկանության աշխատակիցները նկատել են, թե ինչպես է 36 և 49 տարեկան երկու չինացի զբոսաշրջիկ լուսանկարվում Ռեյխսթագի առջև՝ ցուցադրելով արգելված նացիստական ողջույնը:
Զբոսաշրջիկները ոստիկանությունում հարցաքննվել են և որոշ ժամանակ անց ազատ արձակվել: Իրենց կատարածի համար զբոսաշրջիկները վճարել են յուրաքանչյուրը 500 եվրո տուգանք:
Տվյալ գործողությունը Գերմանիայում արգելված է և հակասում է պետության սահմանադրությանը:
1
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia



