Գերմանիայի խորհրդարանի առջև արգելված «հիտլերյան ողջույնի» համար ձերբակալվել է երկու չինացի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲեռլինում՝ գերմանական խորհրդարանի առջև նացիստական արգելված ողջույնի համար ձերբակալվել է երկու չինացի զբոսաշրջիկ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է SBC-ը:
Ոստիկանության աշխատակիցները նկատել են, թե ինչպես է 36 և 49 տարեկան երկու չինացի զբոսաշրջիկ լուսանկարվում Ռեյխսթագի առջև՝ ցուցադրելով արգելված նացիստական ողջույնը:
Զբոսաշրջիկները ոստիկանությունում հարցաքննվել են և որոշ ժամանակ անց ազատ արձակվել: Իրենց կատարածի համար զբոսաշրջիկները վճարել են յուրաքանչյուրը 500 եվրո տուգանք:
Տվյալ գործողությունը Գերմանիայում արգելված է և հակասում է պետության սահմանադրությանը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



