Սիրիական բանակին հաջողվել է շրջափակման մեջ գցել ԻՊ-ի խոշորագույն հենակետերից մեկը Հոմսում
INTERNATIONAL NEWSՍիրիական բանակին հաջողվել է շրջափակման մեջ գցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման խոշորագույն հենակետերից մեկը Հոմս նահանգում. այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:
Հայտնի է, որ սիրիական զորքը գնալով սեղմում է Աս Սուխնա քաղաքի շուրջ ձևավորած օղակը, սակայն ներս նրանք դեռ չեն մտել:
Նշենք, որ Աս Սուխնան հանդիսանում է ԻՊ-ի վերջին կարևոր հենակետը Դեր Զոր ընկած ճանապարհին:
Դեպի Դեր Զոր մարդասիրական օգնություն է հասցվում բացառապես օդային ճանապարհով, քանի որ ցամաքային բոլոր ճանապարհները շրջափակված են ահաբեկչական օղակով:
Նշենք, որ Եփրատ գետի աջ ափին ընկած Դեր զորը նաև համանուն Դեյր-էլ-Զոր մարզի վարչական կենտրոնն է, որը սիրիացիները հաճախ կոչում են «Անապատի մարգարիտ»:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



