Սիրիական բանակին հաջողվել է շրջափակման մեջ գցել ԻՊ-ի խոշորագույն հենակետերից մեկը Հոմսում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիական բանակին հաջողվել է շրջափակման մեջ գցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման խոշորագույն հենակետերից մեկը Հոմս նահանգում. այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:
Հայտնի է, որ սիրիական զորքը գնալով սեղմում է Աս Սուխնա քաղաքի շուրջ ձևավորած օղակը, սակայն ներս նրանք դեռ չեն մտել:
Նշենք, որ Աս Սուխնան հանդիսանում է ԻՊ-ի վերջին կարևոր հենակետը Դեր Զոր ընկած ճանապարհին:
Դեպի Դեր Զոր մարդասիրական օգնություն է հասցվում բացառապես օդային ճանապարհով, քանի որ ցամաքային բոլոր ճանապարհները շրջափակված են ահաբեկչական օղակով:
Նշենք, որ Եփրատ գետի աջ ափին ընկած Դեր զորը նաև համանուն Դեյր-էլ-Զոր մարզի վարչական կենտրոնն է, որը սիրիացիները հաճախ կոչում են «Անապատի մարգարիտ»:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



