Էրդողանը որոշել է, թե ինչ հագուստով դատարան պետք է ներկայանան հեղաշրջման փորձի գործով մեղադրյալները
INTERNATIONAL NEWSԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որոշել է, թե 2016 թվականի հուլիսի 15-ին երկրում հեղաշրջման փորձ իրականացնելու գործով մեղադրյալներն ինչ հագուստ պետք է կրեն դատական նիստերի ժամանակ: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Էրդողանի խոսքով՝ մեղադրյալները երկու տեսակի շագանակագույն հագուստ կկրեն դատարանում. դավադրության համար մեղադրվողները՝ կոմբինեզոններ, ահաբեկչության համար մեղադրվողները՝ բաճկոններ և տաբատներ:
«Այլևս ոչ ոք դատարանում չի կրի այն, ինչ ցանկանա»,-ասել է նա:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Էրդողանն առաջարկել է որոշել՝ ինչ հագուստ են կարող կրել մեղադրյալները հեղաշրջման փորձի տարեդարձին նվիրված իրադարձությունների ժամանակ
Հայտնի է, որ դրանից մի քանի օր առաջ մեղադրյալներից մեկը դատական նիստին ներկա է եղել «Հերոս» գրությամբ վերնաշապիկով:
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
AraratBank Announces Change in Executive Leadership
4
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years
5
Ucom Upgrades Internet Speed for Unity Packages



