Էրդողանը որոշել է, թե ինչ հագուստով դատարան պետք է ներկայանան հեղաշրջման փորձի գործով մեղադրյալները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որոշել է, թե 2016 թվականի հուլիսի 15-ին երկրում հեղաշրջման փորձ իրականացնելու գործով մեղադրյալներն ինչ հագուստ պետք է կրեն դատական նիստերի ժամանակ: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Էրդողանի խոսքով՝ մեղադրյալները երկու տեսակի շագանակագույն հագուստ կկրեն դատարանում. դավադրության համար մեղադրվողները՝ կոմբինեզոններ, ահաբեկչության համար մեղադրվողները՝ բաճկոններ և տաբատներ:
«Այլևս ոչ ոք դատարանում չի կրի այն, ինչ ցանկանա»,-ասել է նա:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Էրդողանն առաջարկել է որոշել՝ ինչ հագուստ են կարող կրել մեղադրյալները հեղաշրջման փորձի տարեդարձին նվիրված իրադարձությունների ժամանակ
Հայտնի է, որ դրանից մի քանի օր առաջ մեղադրյալներից մեկը դատական նիստին ներկա է եղել «Հերոս» գրությամբ վերնաշապիկով:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



