Անտոնիո Կոնտե. Նեյմարի տրանսֆերից հետո սովորական խաղացողի գինը կհասնի 50 միլիոնի ֆունտի
SPORTԱնգլիայի չեմպիոն Լոնդոնի «Չելսիի» իտալացի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն վստահ է, որ բրազիլացի Նեյմարի տրանսֆերը 222 միլիոն եվրոյով «Բարսելոնայից» ՊՍԺ կբարձրացնի ֆուտբոլիստների գինը:
«Նեյմարը աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Նրա նման խաղացողները սովորաբար չեն փոխում ակումբը: Իսկ եթե որոշում են հեռանալ, ապա մենք պետք է պատրաստ լինենք այսպիսի գումարների: Սովորական խաղացողի համար հիմա ստիպված կլինենք վճարել 40-50 միլիոն ֆունտ ստերլինգ: Իսկ լավագույններից մեկին ձեռք բերելու համար անհրաժեշտ կլինի ծախսել աստղաբաշխական թվեր:
Բարդ եւ ծանր թեմա է: 200 միլիոն ֆունտ ստերլինգը տպավորիչ գումար է, բայց եթե ՊՍԺ-ն կարող է իրեն թույլ տալ, ինչո՞ւ ոչ»,- Կոնտեի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



