Անտոնիո Կոնտե. Նեյմարի տրանսֆերից հետո սովորական խաղացողի գինը կհասնի 50 միլիոնի ֆունտի
ՍՊՈՐՏԱնգլիայի չեմպիոն Լոնդոնի «Չելսիի» իտալացի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն վստահ է, որ բրազիլացի Նեյմարի տրանսֆերը 222 միլիոն եվրոյով «Բարսելոնայից» ՊՍԺ կբարձրացնի ֆուտբոլիստների գինը:
«Նեյմարը աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Նրա նման խաղացողները սովորաբար չեն փոխում ակումբը: Իսկ եթե որոշում են հեռանալ, ապա մենք պետք է պատրաստ լինենք այսպիսի գումարների: Սովորական խաղացողի համար հիմա ստիպված կլինենք վճարել 40-50 միլիոն ֆունտ ստերլինգ: Իսկ լավագույններից մեկին ձեռք բերելու համար անհրաժեշտ կլինի ծախսել աստղաբաշխական թվեր:
Բարդ եւ ծանր թեմա է: 200 միլիոն ֆունտ ստերլինգը տպավորիչ գումար է, բայց եթե ՊՍԺ-ն կարող է իրեն թույլ տալ, ինչո՞ւ ոչ»,- Կոնտեի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



