Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Նշվում է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի 50-ամյա հոբելյանը

SOCIETY

Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանն այս տարի տոնում է իր բացման 50-ամյակը: «Արմենպրես»-ի թղթակիցն այս առիթով զրուցեց տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանի հետ:

-Ի՞նչ միջոցառումներ եք պլանավորել հոբելյանական տարում:

- Նախ ասեմ, որ տարվա ընթացքում իրականացված բոլոր միջոցառումները նվիրել ենք Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի բացման 50-ամյակին։ Առանց հրաժարվելու թանգարանի համար ավանդական դարձած և միջազգային միջոցառումներից՝ այս տարի նախաձեռնել ենք միջոցառումների երկու նոր շարք։ «Մեկ ցուցանմուշի պատմություն» շարքը լուծում է ցուցանմուշների մասին տվյալների թարմացման և ամբողջացման, իսկ «Երաժշտություն և …»-ը` տարբեր ժանրի բարձրակարգ երաժշտության ներկայացմամբ՝ տուն-թանգարանի գործունեությունն ու լսարանը ընդլայնելու խնդիրները։ Երկու դեպքում էլ մեր աշխատանքի արդյունավետությունն ապահովվում է համապատասխան ոլորտի պրոֆեսիոնալների հետ համագործակցության շնորհիվ։ Ի պատիվ Հայաստանի առաջին երաժշտական հուշային թանգարանի հոբելյանի՝ տարեգիրք է պատրաստվում, որտեղ հակիրճ կներկայացվի թանգարանի 50-ամյա գործունեությունը, կզետեղվեն նաև նյութեր թանգարանային կարևորագույն արժեքների մասին: Շուտով կգործարկենք նախատեսված երկու նոր ինտերակտիվ խաղ: Առաջինը կհամալրի արդեն 5 տարի գործող և այցելուների թվի աճին մեծապես նպաստած  «Վիրտուալ դիրիժոր» ինտերակտիվ խաղը, իսկ երկրորդը` «Ես՝ բեմանկարիչ» խաղը, կգործի  ժամանակավոր ցուցադրությունների սրահում և կհամալրի մեր կրթական ծրագրերի շարքը: Եվ, իհարկե, թանգարանը գիտական հաստատություն է, որն իրականացնում է լուրջ գիտական ծրագրեր:  Ներկայում ցուցակագրում ենք տուն-թանգարանից դուրս՝ մասնավորապես Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում պահվող կոմպոզիտորի արխիվի նյութերը: Մեզ մոտ է նաև կոմպոզիտորի դստեր՝ Մարինա Սպենդիարովայի անձնական արխիվը, որն այս պահին ուսումնասիրման փուլում է: Մեր գիտաշխատողների ուսումնասիրությունները տարբեր ձևաչափերով պարբերաբար ներկայացվում են հասարակությանը:

- Քանի՞ թանգարանային արժեք է ներառում հավաքածուն, և վերջին տարիներին ի՞նչ նմուշներով է համալրվել:

- Թանգարանի հիմնական ֆոնդը 1345 միավոր է: Սպենդիարյանն իր գրեթե ողջ կյանքն ապրել է Հայաստանից դուրս՝ բացառությամբ կյանքի վերջին 4 տարին, հետևաբար հայաստանաբնակներից համալրում չենք կարող ակնկալել: Սակայն վերջերս ունեցանք մի համալրում՝ համերգային հեռադիտակ:  Նախնական մասնագիտական եզրակացության համաձայն՝ այն 19-րդ դարի համերգային հեռադիտակ է, որը, հանձնողի հավաստմամբ, իր մորն է նվիրել  Ալեքսանդր Սպենդիարյանը։ Ամբողջական  ուսումնասիրությունից հետո այն կներառվի մեր մշտական ցուցադրություն։ Տարիներ առաջ Սուդակում ապրած երաժշտության մի ուսուցիչ էլ թանգարանին նվիրեց Սպենդիարյան ընտանիքի տոհմակնիքով մի ափսե։ Ի դեպ, 2012-ից կոմպոզիտորի տոհմակնիքը դարձավ տուն-թանգարանի լոգոտիպը: Իսկ 2015-ին մեր մշտական ցուցադրությունը համալրվեց Էդուարդ Տեր-Ղազարյանի (կրտսեր) հեղինակած և թանգարանին նվիրաբերած երկու միկրոքանդակով՝ ջութակ փայտի 16 կտորից (բարձրությունը՝ 8մմ)  և կոմպոզիտորի շարժանկարը (բնօրինակը՝ Սուրեն Չարեքյանի) 3մմ օնիքսի բեկորի վրա:  Պետք է նշեմ, որ միմիայն մանրադիտակով տեսանելի դարձող այդ ցուցանմուշները նույնպես շատ մեծ հետաքրքրություն են առաջացնում։

-Այցելուների ինչպիսի՞ վիճակագրություն ունեք տարվա կտրվածքով, զբոսաշրջիկների հոսքը մե՞ծ է:

-Տարեկան ունենում ենք շուրջ 4000 այցելու՝ 50 տոկոսը վճարովի, 50-ը՝ անվճար: Այցելուների հոսքը ավելանում է հատկապես հոկտեմբերին:  Հենց այդ ամսին է դպրոցների ուսումնական ծրագրում ներկայացվում Սպենդիարյանի կյանքն ու ստեղծագործական ժառանգությունը: Զբոսաշրջային կազմակերպությունները, ցավոք, շատ հետաքրքրված չեն փոքր թանգարաններով: Այնուամենայնիվ, այս տարի ընդլայնել ենք այդ ոլորտում մեր համագործակցությունը։ Տարեվերջին կհաշվարկենք արդյունավետությունը։   

-Այցելուներին ներգրավելու ուղղությամբ ի՞նչ քայլեր եք իրականացնում:

- Տուն-թանգարանի փոքր աշխատակազմը օգտագործում է ողջ հնարավորությունները նոր այցելուներ ներգրավելու համար։ Հնարավորինս ամբողջական կերպով օգտագործում ենք համացանցի և սոցցանցերի հնարավորությունները։ Նախաձեռնում ենք բազմաբովանդակ  միջոցառումներ, որոնք այս կամ այն կերպով կապված են Ալեքսանդր Սպենդիարյանի գործունեության կամ ստեղծագործական ժառանգության հետ, բայց իրականացվում են մերօրյա միջոցների օգտագործմամբ։ Կիրառում ենք տեխնիկական, տեղեկատվական միջոցներ, տարիքային ու մասնագիտական տարբեր խմբերի մասնակցությամբ `անցկացնում ֆլեշ-մոբեր և այլն։

-Ի՞նչ հետաքրքիր իրեր կան թանգարանում, որ կուզենայիք առանձնացնել:

-Մեր թանգարանում կա մի եզակի ցուցանմուշ։ Այդ ցուցանմուշն անվանակոչել է Սպենդիարյանի ուսուցիչը՝ Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովը և անվանել է սպենդիարոֆոն: Այն կաշվե գոտու վրա ամրացված բրոնզե զանգակներով երաժշտական գործիք է, որը 1905-ին ստեղծվել է կոմպոզիտորի մտահղացմամբ և պատվերով: Ի դեպ, այդ գործիքի հնչողությունն անհրաժեշտ ու անփոխարինելի էր Ալեքսանդր Սպենդիարյանին համաեվրոպական ճանաչում բերած «Երեք արմավենի» սիմֆոնիկ պատկերում ուղտերի քարավանի մուտքը ներկայացնելու համար։ Թանգարանում կա սպենդիարոֆոնի փոքր չափերով նմանօրինակը, այն կարող է նվագել յուրաքանչյուր այցելու:

-Իսկ ի՞նչ կրթական ծրագրեր եք իրականացնում:

- Տարիների պատմություն ունեցող ծրագրերը պահպանում ու զարգացնում ենք և, իհարկե, մշակում նորերը: Նոր կրթական ծրագրերից են «Երեք արմավենի»-ն, որը օրիգամիի դասընթացի միջոցով ներկայացնում է կոմպոզիտորի համանուն ստեղծագործությունը, և «Իմ տոհմածառ»-ը, որին մասնակցողներից յուրաքանչյուրը ծանոթանում է կոմպոզիտորի տոհմածառին ու ստեղծում իր ընտանիքի տոհմածառը։ Այս և այլ կրթական ծրագրերի շնորհիվ լուծվում են ուսուցողական,  հանրահռչակման, ժամանցի և այլ խնդիրներ:

-Կա՞ Սպենդիարյանի կյանքից մի տվյալ,  որին տիրապետում է միայն թանգարանը:

-Թաքցնելու կամ գաղտնի պահելու սկզբունքը թանգարանում կիրառելի չենք համարում։ Սակայն, իհարկե, կան ուղղություններ, որոնք առավել կարևորում և առանձնացնում ենք նոր էքսկուրսիաներ մշակելու համար։ Օրինակ՝ Սպենդիարյան ընտանիքը, գտնվելով տվյալ ժամանակի արժեհամակարգի բարձրակետում, ապրում էր տոհմային մտածողությամբ: Կարևոր էր ընտանիքի կուռ կառույցը և առկա էր հասարակությունում դերակատարություն ստանձնելու պատրաստակամությունը։ Սպենդիարյան ընտանիքի առնվազն երկու սերունդ իր ժամանակի լավագույն կրթությունն էր ստացել և իր ընտրած ոլորտում հասել մասնագիտական բարձրակետի: Հետևաբար, հասարակական դիրք ստանձնելու պատրաստակամությունը հիմնավորված էր և գործով արդարացված։  Զարգացնելիք թեմաներից մեկն էլ սա է։

Հարցազրույցը՝ Աննա Գրիգորյանի

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League