Եգիպտոսում 50 ոստիկանների 3 տարով ազատազրկել են գործադուլ կազմակերպելու համար
INTERNATIONAL NEWSԵգիպտոսում 50 ոստիկաններ դատապարտվել են 3 տարվա ազատազրկման այս տարվա հունվարին գործադուլ կազմակերպելու համար՝ որպես բողոքի նշան աշխատանքային նոր պայմանների դեմ, հայտնում է MENA-ն։
Հարավային Սինայի դատարանը աշխատանքից հեռացրել է 50 մեղադրյալներին ու նրանց տուգանել 500-ական եգիպտական ֆունտով։ Մեղադրյալները կալանավորվել էին հունվարին, քանի որ գործադուլ էին կազմակերպել որպես բողոքի նշան՝ հանգստյան օրերը կրճատելու ու աշխատանքային ժամերը ավելացնելու մասին ՆԳՆ-ի որոշման դեմ։ Նրանց մեղադրել էին գործադուլ կազմակերպելու, բռնություն հրահրելու ու անվտանգության ուժերի աշխատակիցներին ահաբեկելու մեջ։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



