Եգիպտոսում 50 ոստիկանների 3 տարով ազատազրկել են գործադուլ կազմակերպելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵգիպտոսում 50 ոստիկաններ դատապարտվել են 3 տարվա ազատազրկման այս տարվա հունվարին գործադուլ կազմակերպելու համար՝ որպես բողոքի նշան աշխատանքային նոր պայմանների դեմ, հայտնում է MENA-ն։
Հարավային Սինայի դատարանը աշխատանքից հեռացրել է 50 մեղադրյալներին ու նրանց տուգանել 500-ական եգիպտական ֆունտով։ Մեղադրյալները կալանավորվել էին հունվարին, քանի որ գործադուլ էին կազմակերպել որպես բողոքի նշան՝ հանգստյան օրերը կրճատելու ու աշխատանքային ժամերը ավելացնելու մասին ՆԳՆ-ի որոշման դեմ։ Նրանց մեղադրել էին գործադուլ կազմակերպելու, բռնություն հրահրելու ու անվտանգության ուժերի աշխատակիցներին ահաբեկելու մեջ։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



