Ադրբեջանի արդարադատության նախարարությունը դեռևս չի պատասխանել Լապշինի խնդրագրին
INTERNATIONAL NEWSԲլոգեր Ալեքսանդր Լապշինը, ով Ադրբեջանում դատապարտվել է 3 տարվա ազատազրկման, նախորդ շաբաթ Բաքվի գլխավոր քննչական մեկուսարանի ղեկավարությանը Իսրայել արտահանձվելու վերաբերյալ խնդրագիր էր ներկայացրել, որը փոխանցվել է Ադրբեջանի արդարադատության նախարարությանը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
«Լապշինի Իսրայել արտահանձվելու վերաբերյալ դիմումը փոխանցվել է Ադրբեջանի արդարադատության նախարարությանը, բայց դեռևս նախարարությունից պատասխան չենք ստացել: Մենք այժմ սպասում ենք պատասխանի»,- ասել է Ալեքսանդր Լապշինի փաստաբան Էդուարդ Չերնինը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



