Ադրբեջանի արդարադատության նախարարությունը դեռևս չի պատասխանել Լապշինի խնդրագրին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲլոգեր Ալեքսանդր Լապշինը, ով Ադրբեջանում դատապարտվել է 3 տարվա ազատազրկման, նախորդ շաբաթ Բաքվի գլխավոր քննչական մեկուսարանի ղեկավարությանը Իսրայել արտահանձվելու վերաբերյալ խնդրագիր էր ներկայացրել, որը փոխանցվել է Ադրբեջանի արդարադատության նախարարությանը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
«Լապշինի Իսրայել արտահանձվելու վերաբերյալ դիմումը փոխանցվել է Ադրբեջանի արդարադատության նախարարությանը, բայց դեռևս նախարարությունից պատասխան չենք ստացել: Մենք այժմ սպասում ենք պատասխանի»,- ասել է Ալեքսանդր Լապշինի փաստաբան Էդուարդ Չերնինը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



