Վլադիմիր Կլիչկոն որոշել է ավարտել բռնցքամարտիկի կարիերան
SPORTIBF/IBO/WBA/WBO վարկածներով գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն որոշել է ավարտել բռնցքամարտիկի իր կարիերան:
Այս մասին ուկրաինացի մարզիկը հայտնել է հատուկ տեսաուղերձի միջոցով:
Հիշեցնենք՝ այս տարվա ապրիլ ամսին Կլիչկոն IBF, IBO և WBA տիտղոսների համար մենամարտում ժամանակից շուտ պարտվեց բրիտանացի Էնթոնի Ջոշուային:
Հաղորդվում է, որ մենամարտի պայմանագիրը ռևանշ խաղ անցկացնելու հնարավորություն էր ընձեռում: Սպասվում էր, որ բռնցքամարտիկները երկրորդ մենամարտը կանցկացնեն նոյեմբերի 11-ին Լաս-Վեգասում, այդ իսկ պատճառով Կլիչկոյի՝ կարիերան ավարտելու մասին հայտարարությունն անսպասելի էր:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



