Վլադիմիր Կլիչկոն որոշել է ավարտել բռնցքամարտիկի կարիերան
ՍՊՈՐՏIBF/IBO/WBA/WBO վարկածներով գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն որոշել է ավարտել բռնցքամարտիկի իր կարիերան:
Այս մասին ուկրաինացի մարզիկը հայտնել է հատուկ տեսաուղերձի միջոցով:
Հիշեցնենք՝ այս տարվա ապրիլ ամսին Կլիչկոն IBF, IBO և WBA տիտղոսների համար մենամարտում ժամանակից շուտ պարտվեց բրիտանացի Էնթոնի Ջոշուային:
Հաղորդվում է, որ մենամարտի պայմանագիրը ռևանշ խաղ անցկացնելու հնարավորություն էր ընձեռում: Սպասվում էր, որ բռնցքամարտիկները երկրորդ մենամարտը կանցկացնեն նոյեմբերի 11-ին Լաս-Վեգասում, այդ իսկ պատճառով Կլիչկոյի՝ կարիերան ավարտելու մասին հայտարարությունն անսպասելի էր:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



