Առանց սահմանափակումների դիետա. ինչպե՞ս նիհարել ջրի օգնությամբ
LIFE
Առանց սահմանափակումների նիհարելու միտքը վաղ թե ուշ ծագում է յուրաքանչյուրի գլխում, որը իրականում հնարավոր է: Այս մեթոդը ոչ այնքան դիետա է, որքան սննդակարգի ու ռեժիմի փոփոխություն: Դիետաները սովորաբար ժամկետ են ունենում, իսկ սա ապրելակերպի փոփոխությունն է:
Առանց սննդի սահմանափակման և թանկարժեք կոսմետիկ միջոցների օգնության դիմելով նիհարելու առանցքային կետը ջուրն է: Այս դիետան հասանելի է բոլորին և չի ենթադրում սննդի սահմանափակում: Նիհարել ցանկացողներին հաճախ չի հաջողվում հարմարվել դիետայի խիստ սնդակարգին ու կանոններին, ինչի պատճառով էլ նիհարել չի հաջողվում, իսկ կորցրած կիլոգրամներն էլ շատ արագ վերականգնվում են:
Այս մեթոդը թույլ է տալիս խուսափել նման տհաճություններից: Թեթև դիետայի կանոնները շատ պարզ են.
· Անհրաժեշտ է ուտելուց 15-20 րոպե առաջ խմել երկու բաժակ մաքուր, չգազավորված ջուր (անհրաժեշտ է խմել հասարակ ջուր և ոչ թե կոմպոտ, թեյ կամ սուրճ):
· Ուտելու ընթացքում ոչինչ չի կարելի խմել:
· Ուտելուց հետո երկու ժամվա ընթացքում նույնպես չի կարելի որևէ բան խմել, այնուհետև կարելի է խմել մի բաժակ թեյ կամ սուրճ, սակայն չի կարելի սնվել: Թեյի հետ կերած փոքրիկ սենդվիչն արդեն սնունդ է, ինչպես նաև թխվածքաբլիթը կամ կոնֆետը: Դա արդեն սննդի առանձին ընդունում է, որից առաջ կրկին անհրաժեշտ է ջուր խմել, իսկ հետո երկու ժամ ոչինչ չխմել:
· Օրվա ընթացքում անհրաժեշտ է խմել 2,5 լիտրից ոչ ավել ջուր, ինչը բավարար է դիետոլոգների խորհուրդ տված չորսանգամյա սննդի համար:
· Եթե սովոր չեք շատ ջուր խմել, ապա կարելի է առաջին օրերին խմել մեկ կամ նույնիսկ կես բաժակ ջուր և հետագայում աստիճանաբար ավելացնել ծավալը:
Այս դիետայի օգնությամբ առաջին 1-2 շաբաթվա ընթացքում կարելի է ազատվել մինչև 10 կգ ավելորդ քաշից, սակայն նման արդյուններ կլինեն այն մարդկանց մոտ, ովքեր սովոր են շատ սնվել:
Ջուրը լցնում է ստամոքսը, ինչը ստեղծում է հագեցվածության զգացում և մարդն ուտում է սովորականից կես լիտր քիչ սնունդ: Սննդից առաջ կես լիտր ջուր խմելու դեպքում դեպքում օրգանիզմը սննդի հետ ավելի քիչ կալորիա է ստանում և քաշը սկսում է նվազել:
Առաջին հայացքից այս մեթոդը թվում է անվնաս, սակայն կան որոշ վիճելի պահեր: Թվում է՝ սնվելուց առաջ ընդամենը երկու բաժակ ջուրը է կամ օրական ընդամենը երկու լիտրը այդքան էլ շատ չի, սակայն երիկամների հետ կապված խնդիրների դեպքում չի կարելի շատ ջուր խմել: Սա է պատճառը, որ անհրաժեշտ է հետևել օրգանիզմի արձագանքին: Ջուրը պետք է խմել հաճույքով, և եթե նկատվում են տհաճ զգացողություններ, ապա անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ:




















































