Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


Ամռանը մաշկը խնամելու կանոններ՝ մասնագետից

LIFE

Life.panorama.am-ը գրում է.

Կինը պետք է քաջատեղյակ լինի ոչ միայն սեփական մարմնի առանձնահատկություններին, այլեւ այն խնամելու ճիշտ կանոններին: Իսկ յուրաքանչյուր սեզոն պահանջում է մաշկի համապատասխան խնամք:

Life.panorama.am-ը ամռանը մաշկը ճիշտ խնամելու կանոնների մասին խոսել է «Հելիոս» բժշկական կենտրոնի բժիշկ-մաշկաբան Տաթեւիկ Հարությունյանի հետ, ով իր ցուցումներն ու մասնագիտական խորհուրդներն է տվել:

«Ամռան գլխավոր հաճույքները՝ արեւը եւ շոգը, որպես կանոն վատ են ազդում  մաշկի վրա, եւ դառնում տարբեր խնդիրեների պատճառ, ինչն էլ անդրադառնում է  մաշկի  գեղեցկության եւ երիտասարդության վրա: ՈւՄՃ-ի ազդեցությամբ՝ մաշկը չորանում է, հաստանում, ծածկվում պիգմենտային բծերով, մյուս կողմից էլ շոգը խթանում է ճարպա/քրտնագեղձերի աշխատանքը, որն էլ ստեղծում է ավելոդ խնդիրներ անկախ մաշկի տեսակից եւ տարիքից: Սա է պատճառը, որ հատկապես մեր տարածաշրջանին բնորոշ շոգ եւ չոր ամռան ընթացքում պարտադիր է որոշակի փոփոխություններ կատարել ինչպես կիրառվող  կոսմետիկ միջոցների,  այնպես էլ մաշկի խնամքի ընտրության մեջ»,- նշեց մաշկաբանն ու անդրադարձավ մաշկի խնամքի տեսակներին.

«Ամռանը հիմնական մաշկի խնամքի տեսակներն են՝ մաքրումը, խոնավեցումը եւ համապատասխան պշտպանությունը արեւից: Ցանկացած խնամք սկսվում է մաքրումից, շատ կարեւոր է հատկապես ամռանն այն գրագետ իրականացնել, մանրամասնորեն  մաքրել օրվա ընթացքում կուտակված փոշին  եւ շպարը դեմքի վրայից: Ամռանը մաքրող միջոցները՝ մուս, գել, կաթիկ, կախված մաշկի տեսակից պետք է լինեն ավելի մեղմ, առանց սպիրտային եւ այլ գրգռող բաղադրության, որոնք կարող են վնասել մաշկի պաշտպանիչ հիդրո լիպիդային շերտը՝ դարձնելով այն ավելի զգայուն արեւի վնասող ազդեցության նկատմամբ»,- հավելեց բժիշկը:

Տաթեւիկ Հարությունյանը շեշտեց.

«Ամռան ընթացքում ցանկալի չէ սկռաբերի՝ մեխանիկական քերող մասնիկներ պարունակող կոսմետիկ միջոցների կիրառումը. Դրանք կարող են առաջացնել միկրո վնասվածքներ, որոնք նույնպես թիրախ են արեւի ճառագայթների համար եւ կարող են հանգեցնել հետագայում պիգմենտային բծերի ու այլ խնդիրների առաջացման: Մաքրման էտապում ցանկալի է կիրառել էնզիմային փիլլինգներ, որոնք մեղմորեն քայքայում են ծակոտիների խցանները՝ չվնասելով  ու չգրգռելով նույնիսկ զգայուն մաշկը: Էնզիմային փիլլինգները հաճախ իրականացվում են որպես մասնագիտական խնամք հատուկ էսթետիկ բժշկության կենտրոններում»:

Մասնագետի խորհրդով՝ ամռանը ցուցված են ցանկացած մեղմ, թեփազատող, ատրավմատիկ մաքրման, խոնավեցնող խնամքներ՝ հիդրոդերմաբրազիա, ուլտրաձայնային մաքրում, որոնք պետք է կատարվեն սեզոնային հատուկ կոսմետիկ նյութերով:

Ըստ Տաթեւիկ Հարությունյանի՝ խնամքի մյուս կարեւոր տեսակը խոնավեցումն է, ջրային հիմքի վրա, որը պետք է  կիրառել բարակ շերտով:

Ակնեի հետ կապված խնդիրներ ունեցողներին, նաեւ ճարպոտ մաշկ ունենալու դեպքում բժիշկը խորհուրդ է տալիս օգտագործել խոնավեցնող միջոցներ.

«Ամռանը, կապված ճարպագեղձերի ակտիվացման հետ, սեբորիայի եւ ակնեի հետ կապված խնդիրները սրվում են, մյուս կողմից էլ քրտնագեղձերի ակտիվ աշխատանքը բերում է մաշկի ջրազրկման եւ մաշը դառնում է ավելի զգայուն եւ խոցելի: Ճարպոտ կամ ակնեի հակում ունեցող մաշկի դեպքում ցանկալի է կիրառել խոնավեցնող միջոցներ հիմնականում գելերի ձևով,  ծակոտիների խցանումից խուսափելու համար»,- նշեց նա:

Իսկ վերջում բժիշկը հավելեց. 

«Ի դեպ՝ ամռան ամիսներին ցանկալի չէ կատարել ցանկացած մեթոդով հեռացումներ, մաշկի բաց հատվածում՝ գորտնուկ, բարորակ նորագոյացություններ, ինչպես նաեւ ագրեսիվ քիմիական փիլլինգներ: Տարվա ցանկացած եղանակի եղեք առողջ եւ խնամված»:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

 

Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App