Օրվա բաղադրատոմսը. Կարտոֆիլով և մսով կարկանդակ
LIFEBlog.1in.am-ը գրում է.
Բաղադրիչներ
Խմորի համար՝
ալյուր – 700գր
կարագ – 250գր
կեֆիր – 500մլ
սոդա – 1թ/գդ
աղ – 1թ/գդ
Միջուկի համար՝
միս տավարի – 500գր
կարտոֆիլ – 7 հատ (միջին)
սոխ – 3 հատ
աղ – ըստ ճաշակի
պղպեղ սև – ըստ ճաշակի
Վրան լցնելու համար՝
ջուր – 300մլ
կարագ – 50գր
աղ – 1/3թ/գդ
ձու – 1 հատ
Պատրաստման եղանակ
- Խառնում ենք ալյուրն ու քերիչով անցկացրած կարագը, վրան ավելցնում աղը: Կեֆիրի մեջ լցնում ենք սոդան և երբ այն սկսում է փրփրել ավելացնում ենք ալյուրային զանգվածին, խառնում ենք և հունցում փափուկ ոչ կպչուն խմոր: Պատրաստի խմորի վրա անցկացնում ենք ցելոֆան և թողնում հանգստանա 20 րոպե:

- Միջուկի համար կտրատում ենք խորանարդիկներով տավարի միսը, կարտոֆիլը, սոխը, խառնում ենք իրար, ավելացնում ենք աղ ու սև պղպեղ:

- Բաժանում ենք խմորը երկու հավասար մասի, մի մասը կրկին դնում ենք ցելոֆանի մեջ, մյուս մասը բաժանում ենք 9 գնդի, յուրաքանչյուր գունդ գրտնակում ենք, բացում փոքրիկ լոշիկի պես մեջտեղում դնում ենք մեկ գդալ միջուկ և ամրացնում ենք խմորի ծայրերը խինկալու պես մեջտեղը թողնելով փոքրիկ փոսիկ:

- Կատարում ենք նույն գործողությունը խմորի երկրորդ մասի հետ:

- Կարկանդակները դնում ենք նախապես պերգամենտային թղթով պատած տապակի վրա, վրան քսում հարած ձու և թխում ջեռոցում 20 րոպե 180 աստիճանում:
Վրան լցնելու համար կաթսայի մեջ լցնում ենք ջուրը, կարագն ու աղը և դնում միջին կրակի վրա մինչև եռա:
Կարկանդակները հանում ենք ջեռոցից, փոսիկների մեջ լցնում ենք մեկական գդալ եփած կարագով ջուրը և կրկին դնում ջեռոցը 40 րոպեով:
- Եվ մեր կարկանդակները պատրաստ են:

Կարտոֆիլով և մսով կարկանդակներին ավելի հյութալի համ հաղորդելու համար փոսիկի մեջ կարելի է լցնել մսի արգանակ:
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages
3
Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank
4
The Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched...
5
Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month



