«Լոռիի» մեկնարկը հաղթական է ստացվել
SPORTՆորաստեղծ «Լոռի» ֆուտբոլային ակումբը հաղթանակ է տարել առաջին ընկերական խաղում: Վանաձորի ֆուտբոլային ակադեմիայում «Լոռին» մրցել է «Փյունիկ-2»-ի հետ եւ հաղթել 5:3 հաշվով:
Վանաձորցիներից դուբլի հեղինակ են դարձել Տինգա Կոֆին եւ Էրիկ Ղարիբյանը, մեկ անգամ էլ աչքի է ընկել Մայքլ Ակպալան: Կոֆին ու Ակպալան փորձաշրջան են անցնում «Լոռիում»: Նորաստեղծ ակումբի առաջին գոլի հեղինակը դարձել է Էրիկ Ղարիբյանը:
Հիշեցնենք, որ նոր մրցաշրջանում «Լոռին» մասնակցելու է Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը:
«Լոռին» հանդես է եկել հետեւյալ մեկնարկային կազմով. Գոռ Էլյազյան, Յաու Սիլվա, Յուսիֆ Օյումա, Գուրգեն Մաթեւոսյան, Սմբատ Ասբատուրյան, Արամ Սարգսյան, Դավիթ Փարեմուզյան, Վիգեն Ավետիսյան, Դավիթ Ասլանյան, Էրիկ Ղարիբյան, Տինգա Կոֆի:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



