«Լոռիի» մեկնարկը հաղթական է ստացվել
ՍՊՈՐՏՆորաստեղծ «Լոռի» ֆուտբոլային ակումբը հաղթանակ է տարել առաջին ընկերական խաղում: Վանաձորի ֆուտբոլային ակադեմիայում «Լոռին» մրցել է «Փյունիկ-2»-ի հետ եւ հաղթել 5:3 հաշվով:
Վանաձորցիներից դուբլի հեղինակ են դարձել Տինգա Կոֆին եւ Էրիկ Ղարիբյանը, մեկ անգամ էլ աչքի է ընկել Մայքլ Ակպալան: Կոֆին ու Ակպալան փորձաշրջան են անցնում «Լոռիում»: Նորաստեղծ ակումբի առաջին գոլի հեղինակը դարձել է Էրիկ Ղարիբյանը:
Հիշեցնենք, որ նոր մրցաշրջանում «Լոռին» մասնակցելու է Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը:
«Լոռին» հանդես է եկել հետեւյալ մեկնարկային կազմով. Գոռ Էլյազյան, Յաու Սիլվա, Յուսիֆ Օյումա, Գուրգեն Մաթեւոսյան, Սմբատ Ասբատուրյան, Արամ Սարգսյան, Դավիթ Փարեմուզյան, Վիգեն Ավետիսյան, Դավիթ Ասլանյան, Էրիկ Ղարիբյան, Տինգա Կոֆի:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



