ԱՄՆ սենատոր Մաքքեյնը Արիզոնայում քաղցկեղից բուժվելու կուրսեր կանցնի
INTERNATIONAL NEWSԱՄՆ հայտնի հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը, ում մոտ վերջերս ուղեղի քաղցկեղ են ախտորոշել, վերադարձել է Արիզոնա նահանգ բուժվելու: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Սենատորի գրասենյակից հայտնել են, որ նա հուլիսի 31-ից սկսելու է ճառագայթման և քիմիոթերապիայի կուրսեր անցնել: Նա ակնկալում է բուժման ընթացքում շարունակել աշխատանքը և աշնան սկզբին վերադառնալ Վաշինգտոն:
Մաքքեյնի արտաքինը փոխվել է՝ նրա ձախ ունքի վերևում հայտնվել է երկար սպի ունեցած վերջին վիրահատության հետևանքով: Հենց այդ վիրահատությունից հետո էր, որ նրա մոտ քաղցկեղ էին ախտորոշել:
80-ամյա սենատորի մոտ հայտնաբերել են քաղցկեղի ամենասուր տեսակներից՝ գլիոբլաստոմա:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



