ԱՄՆ սենատոր Մաքքեյնը Արիզոնայում քաղցկեղից բուժվելու կուրսեր կանցնի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ հայտնի հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը, ում մոտ վերջերս ուղեղի քաղցկեղ են ախտորոշել, վերադարձել է Արիզոնա նահանգ բուժվելու: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Սենատորի գրասենյակից հայտնել են, որ նա հուլիսի 31-ից սկսելու է ճառագայթման և քիմիոթերապիայի կուրսեր անցնել: Նա ակնկալում է բուժման ընթացքում շարունակել աշխատանքը և աշնան սկզբին վերադառնալ Վաշինգտոն:
Մաքքեյնի արտաքինը փոխվել է՝ նրա ձախ ունքի վերևում հայտնվել է երկար սպի ունեցած վերջին վիրահատության հետևանքով: Հենց այդ վիրահատությունից հետո էր, որ նրա մոտ քաղցկեղ էին ախտորոշել:
80-ամյա սենատորի մոտ հայտնաբերել են քաղցկեղի ամենասուր տեսակներից՝ գլիոբլաստոմա:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



