Հարավային Կորեայի նախագահը հանձնարարել է բանակցել ԱՄՆ-ի հետ THAAD ՀՀՊ լրացուցիչ համակարգերի տեղակայման մասին
INTERNATIONAL NEWSՀարավային Կորեայի նախագահ Մուն Ջեինը հանձնարարել է THAAD ՀՀՊ լրացուցիչ համալիրների տեղակայման մասին բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ՝ այն բանից հետո, երբ Փհենյանը հերթական անգամ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է արձակել ։ Այս մասին հայտնում է Reuters –ը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի նախագահի մամուլի ծառայությունը։
Նա նաեւ հայտնել է, որ ՄԱԿ ԱԽ-ն պետք է քննարկի նոր, ավելի կոշտ պատժամիջոցներ Հյուսիսային Կորեայի դեմ։
Հարավային Կորեայում արդեն տեղակայվել են THAAD ՀՀՊ երկու ստորաբաժանումներ։ Ծրագրված էր տեղակայել եւս չորսը, ինչը սակայն հետաձգվել է ՝ բնապահպանության վրա դրանց ազդեցության հետ կապված մտավախությունների պատճառով։
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



