Հարավային Կորեայի նախագահը հանձնարարել է բանակցել ԱՄՆ-ի հետ THAAD ՀՀՊ լրացուցիչ համակարգերի տեղակայման մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀարավային Կորեայի նախագահ Մուն Ջեինը հանձնարարել է THAAD ՀՀՊ լրացուցիչ համալիրների տեղակայման մասին բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ՝ այն բանից հետո, երբ Փհենյանը հերթական անգամ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է արձակել ։ Այս մասին հայտնում է Reuters –ը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի նախագահի մամուլի ծառայությունը։
Նա նաեւ հայտնել է, որ ՄԱԿ ԱԽ-ն պետք է քննարկի նոր, ավելի կոշտ պատժամիջոցներ Հյուսիսային Կորեայի դեմ։
Հարավային Կորեայում արդեն տեղակայվել են THAAD ՀՀՊ երկու ստորաբաժանումներ։ Ծրագրված էր տեղակայել եւս չորսը, ինչը սակայն հետաձգվել է ՝ բնապահպանության վրա դրանց ազդեցության հետ կապված մտավախությունների պատճառով։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



