Դեղձի օգտակար հատկությունների մասին
LIFEԴեղձը, որի կալորիականությունը կազմում է 44 կկալորիա 100 գրամում, օգատգործվում է բազմաթիվ դիետաներում և կոսմետոլոգիայի բնագավառում:
Դեղձը ունի բազմաթիվ օգտակար հատկություններ: Այն պարունակում է բազմաթիվ օրգանական թթուներ, հանքային աղեր, երկաթ, կալիում, ֆոսֆոր, պղինձ, ցինկ, վիտամիններ:
Բացի այս ամենը, դեղձը պարունակում է պեկտիններ և եթերային յուղեր: Իսկ դրա կորիզը պարունակում է դառնահամ նուշի յուղ և վիտամին B17, որի օգտակար հատկությունները շատ հայտնի են:
Դիետոլոգները նշում են, որ բավական է օրական օգտագործել 3-4 հատ դեղձ և ձեր քաշը հաստատապես կսկսի նվազել: Միևնույն ժամանակ օրգանիզմը կստանա բազմաթիվ օգտակար նյութեր և վիտամիններ:
Սակայն, չնայած այս բոլոր օգտակար հատկություններին, դեղձը ունի նաև որոշ սահմանափակումներ օգտագործման մեջ:
Դեղձի կեղևը կարող է առաջացնել ալերգիկ դրսևորումներ: Պետք է նաև իմանալ, որ դեղձը շուտ փչացող միրգ է, այդ պատճառով պետք է հատուկ ուշադրություն դարձնել այս միրգը ընտրելիս:
1
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
2
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
3
AraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation
4
IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational Foundation
5
Ucom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers



