Կանայք նախընտրում են բարի և հոգատար տղամարդկանց
PHOTOPast.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում բրիտանացի գիտնականների վերջին մի քանի ուսումնասիրություններ, ըստ որոնց՝ երկարատև ու ամուր հարաբերությունների համար կանայք ավելի հաճախ ընտրում են այն տղամարդկանց, ովքեր սիրում են ու զբաղվում են բարեգործությամբ:

Գիտնականները սա բացատրում են նրանով, որ կնոջը երբեմն թվում է, թե իր անձնական ժամանակը հասարակությանը զոհաբերող տղամարդը մեծ հաճույքով իր հետ կկիսի երեխաների դաստիարակության ու կրթության հետ կապված հոգսերը:
Ուրիշներին օգնելու ցանկությունը հիմնականում ամրապնդում է նաև ընկերների հետ հարաբերությունները՝ դրանով բարձրացնելով նաև սոցիալական կարգավիճակը, որն էլ դրական է ազդում երկարաժամկետ հարաբերությունների վրա:

Սակայն պետք է նշել, որ տղամարդիկ և կանայք միանգամային տարբեր կերպ են ընկալում «բարեգործություն» հասկացությունը: Իրականում աղջկան դուր գալու համար պարզապես պետք է ցուցադրել, որ դու հոգ ես տանում մերձավորների և քեզանից կախվածություն ունեցողների մասին: Դրանից հետո նրանք լիհույս են լինում, որ դու պատրաստ ես հոգ տանել նաև իր մասին:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



