Կանայք նախընտրում են բարի և հոգատար տղամարդկանց
ՖՈՏՈPast.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում բրիտանացի գիտնականների վերջին մի քանի ուսումնասիրություններ, ըստ որոնց՝ երկարատև ու ամուր հարաբերությունների համար կանայք ավելի հաճախ ընտրում են այն տղամարդկանց, ովքեր սիրում են ու զբաղվում են բարեգործությամբ:

Գիտնականները սա բացատրում են նրանով, որ կնոջը երբեմն թվում է, թե իր անձնական ժամանակը հասարակությանը զոհաբերող տղամարդը մեծ հաճույքով իր հետ կկիսի երեխաների դաստիարակության ու կրթության հետ կապված հոգսերը:
Ուրիշներին օգնելու ցանկությունը հիմնականում ամրապնդում է նաև ընկերների հետ հարաբերությունները՝ դրանով բարձրացնելով նաև սոցիալական կարգավիճակը, որն էլ դրական է ազդում երկարաժամկետ հարաբերությունների վրա:

Սակայն պետք է նշել, որ տղամարդիկ և կանայք միանգամային տարբեր կերպ են ընկալում «բարեգործություն» հասկացությունը: Իրականում աղջկան դուր գալու համար պարզապես պետք է ցուցադրել, որ դու հոգ ես տանում մերձավորների և քեզանից կախվածություն ունեցողների մասին: Դրանից հետո նրանք լիհույս են լինում, որ դու պատրաստ ես հոգ տանել նաև իր մասին:
1
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
2
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
3
Վթար է․ ջուր չի լինելու
4
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



