Ո՞ր կողմից պետք է լինի պատառաքաղը և գդալը կամ ինչպե՞ս հարդարել սեղանը
LIFEՈ՞ր կողմից պետք է լինի պատառաքաղը և գդալը կամ ինչպե՞ս հարդարել սեղանը
Սեղանի սպասքի բազմազանությունը կարող է զարմացնել: Իմացեք՝ ինչպես դասավորել սեղանի սպասքը ու կկարողանաք խուսափել նման իրավիճակներից անգամ չափացանց պաշտոնական հանդիպման ժամանակ:
Ինչպե՞ս հարդարել սեղանը
Գոյություն ունեն սեղանը հարդարելու բազմաթիվ եղանակներ: Այն, ինչ դուք կարող եք ձեզ թույլ տալ, մեծամասամբ կախված է պլանավորված մենյուից, ուտեստների քանակից, ճենապակու քանակությունից, սեղանի սպասքից ու բաժակներից, հյուրերի թվից ու սեղանի չափից:
Յուրաքանչյուր մարդու առաջ դրվում է մեծ՝ 27 սմ շառավղով ափսե: Դրանց վրա դրվում է հերթական ափսեն: Յուղի ափսեն դրվում է ձախ կողմից, երբեմն այն կարող է օգտագործվել պանիրների համար: Այդ ափսեի վրա դրվում է միջին մեծության ափսե՝ աղցանի համար:
Ինչպե՞ս զանազանել
Ամենահեշտը հիմնական ուտեստի համար նախատեսված սպասքը տարբերելն է: Դրանք ամենամեծն են ու ամենից հաճախ մոտ են դրված ափսեին: Ապուրի գդալն ավելի մեծ է, քան սառը նախուտեստներինը:
Ձկան համար նախատեսված պատառաքաղը ունի ընդամենը 3 ատամիկ, իսկ դանակը սուր՝ մի քանի կտրվածք ունեցող գլխիկ:
Աղանդերի համար սպասքը փոքր է ու գտնվում են ափսեի տակ: Սովորաբար, դա երեք ատամիկով պատառաքաղ է ու գդալիկ, որն ունի այնպիսի տեսք, ինչպիսին լատտեի ու պաղպաղակի համար նախատեսվածն է կամ հատուկ գդալ՝ սորբետտոյի համար:
Սպասքը դասավորելու եղանակը
Դանակ-պատառաքաղը հարկավոր է դնել հիմնական ափսեի շուրջ՝ հերթականության համաձայն՝ սկսած արտաքին կողմից դեպի ափսե տանող ուղղությամբ:
Աջ կողմը նախատեսված է գդալի ու դանակի համար: Ընդ որում՝ դանակի սուր մասը պետք է ուղղված լինի ափսեի կողմը:
Ձախ կողմում դրվում է պատառաքաղը:
Աղանդերի համար նախատեսված փոքր գդալն ու պատառաքաղը դրվում են ափսեի տակ:
Իմանալով այս կանոնների մասին՝ ազատ կզգաք ձեզ սեղանի շուրջ, իսկ սեղանը հարդարելը այլևս սարսափելի չի թվա:
Աղանդերի համար նախատեսված փոքր գդալն ու պատառաքաղը դրվում են ափսեի տակ:
Իմանալով այս կանոնների մասին՝ ազատ կզգաք ձեզ սեղանի շուրջ, իսկ սեղանը հարդարելը այլևս սարսափելի չի թվա:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



