Yerevan, 11.April.2026,
00
:
00
BREAKING


Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահը չի բացառել մանկապարտեզներից մեկում հայկական բաժին բացելը

INTERNATIONAL NEWS

Թբիլիսիի քաղաքային խորհրդում ավանդաբար ընդգրկված են եղել հայ պատգամավորներ եւ այսօր էլ խանգարող որեւէ հանգամանք չկա, որպեսզի Վրաստանում ակտիվ գործունեություն ծավալող հայերն ընդգրկվեն նաեւ քաղաքային խորհրդում: Տեսակետը Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահ Գիորգի Ալիբեգաշվիլիին  armenian-community.ge կայքի հետ զրույցում Ալիբեգա շվիլիին ասել է, որ ակտիվ հայերը կարող են մասնակցել ընտրություններին, ինչպես համամասնական, այնպես էլ մեծամասնական ընտրակարգով: «Վրաստանը բազմազգ և հանդուժող երկիր է: Դա համընդհանուր ճանաչում գտած փաստ է: Մեր օրենսդրությունը ոչ ոքի չի արգելում մասնակցություն ունենալ քաղաքական գործընթացներին: Այսօրվա դրությամբ ընտրությունները մեր երկրում անցկացվում են մեծամասնական և համամասնական համակարգով: Մենք ունենք ակտիվ հայ ներկայացուցիչներ: Ինձ համար նման խնդիր գոյություն չունի: Չկա որևէ իրավիճակ, որի դեպքում մենք ինչ-որ մեկին արգելենք մասնÕ �կցել քաղաքական կյանքին: Ամեն ինչ պետք է տեղի ունենա ժողովրդավարության շրջանակում: Երկրի բնակչությունն ինքը պետք է որոշի, թե ով կներկայացնի իր շահերը: Հայտնի է, մեր խորհրդարանում ավանդաբար եղել են հայ պատգամավորներ: Համապատասխանաբար, ես կարծում եմ, որ նման մոտեցումը լիովին ընդունելի է Թբիլիսիի Քաղաքային Խորհրդի համար»,- ասել է նա` հավելելով, որ բազմազգության թեման իր համար շատ կարեւոր եւ հոգեհարազատ է, քանի որ ինքը մեծացել է հայերի, հրեաների, ռուսների շրջապատում:

Խոսելով ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար տեղական և պետական մարմիններում քվոտաների ներմուծման մասին, Գիորգի Ալիբեգաշվիլիին խորհուրդ է տվել ուսումնասիրել միջազգայնորեն ճանաչված չափանիշներն ու շարժվել ըստ դրա: «Բնականաբար, ենթադրվում է, որ ազգության խնդիրը միշտ էլ գոյություն կունենա: Բայց ամեն ինչ կախված է նրանից, թե մենք ինչպես կվերաբերվենք դրանց և ինչ ճանապարհով կփորձենք լուծել գոյություն ունեցող հարցերն ու խնդիրները: Ես համոզված եմ, որ հաշվի առնելով վրացիների բնավորությունն ու պատմական փորձը` բոլոր աÕ �դ հարցերը լիովին լուծելի են: Մենք թշնամական վերաբերմունք չունենք ոչ մի ազգի նկատմամբ»,- ասել է նա:  

Լրագրողի դիտարկմանը, որ Թբիլիսիում ապրում է մոտ 60 հազար հայ, բայց մինչ այժմ քաղաքում չկա ոչ մի պետական մանկապարտեզ, որտեղ դասավանդումը կտարվեր հայոց լեզվով, Ալիբեգաշվիլին ասել է, որ մանկապարտեզների հարցը քաղաքին անհանգստացնող ամենասուր հարցերից մեկն է:

 «Դա հատուկ որևէ մեկ ազգության խմբի հարցը չէ: Չնայած որ հայկական մանկապարտեզի հարցը հստակ խնդիր է, միաժամանակ այն գլոբալ է քաղաքի մասշտաբով: Կառավարությունը որոշում է ընդունել այն մասին, որ մանկապարտեզներն անվճար դառնան: Ցավոք, պարզվել է, որ մենք չենք կարող բոլոր երեխաներին ապահովել մանկապարտեզների ծառայություններով: Շատ շենքերում, որոնք պետք է մանկապարտեզներ լինեին, այսօր անօրինականորեն ապրում են փախստականներ: Այդ շենքերն իրենց նպատակին չեն ծառայում:  Մենք արդեն սկսել ենք աշխատել մանկապարտեզների խնդիրների լուծմամբ: ԱյսօրվÕ ¡ դրությամբ ավելի քան 10 000 երեխա մանկապարտեզ հաճախելու հնարավորություն չունի: Հայկական մանկապարտեզի հարցը պետք է քննարկվի հատկապես այս համատեքստում: Գոյություն ունեն բազմաթիվ մասնավոր մանկապարտեզներ… Հայկական համայնքը զրկված չէ լիցենզիա ստանալու և մանկապարտեզ բացելու հնարավորությունից: Դա կարող է խնդրի ժամանակակից լուծում դառնալ: Այնքան, մինչև պետությունը չորոշի իրականացնել պատասխանատվության իր բաժինը: Խնդրի լուծման այլ տարբերակ կա»,- ասել է նա` չբացառելով նաեւ այն հանգամանքը, որ գուցե գործող մանկապարտեզներից մեկում բացվ ի հայկական բաժին:

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding