Մեծ Բրիտանիայում ցանկանում են արգելել բենզինով կամ դիզելային վառելիքով աշխատող մեքենաները
INTERNATIONAL NEWSՄեծ Բրիտանիան ծրագրում է 2040 թվականից արգելել բոլոր այն նոր ավտոմեքենաների վաճառքը, որոնք աշխատում են բենզինով կամ դիզելային վառելիքով: Այս մասին հայտնում է Times-ը:
Ավելի վաղ Լոնդոնի քաղաքապետ Սադիք Խանն առաջարկել էր դիզելային վառելիքով հին մեքենա ունեցողներին վճարել մինչև 3.5 հազար ֆունտ ստերլինգ, որպեսզի նրանք փոխեն իրենց փոխադրամիջոցն ավելի էկոլոգիական շարժիչ ունեցող մեքենաներով:
Միացյալ Թագավորության նման քաղաքականությունը նպատակաուղղված է բարելավել օդի որակը: «Օդի վատ որակը խոշոր էկոլոգիական վտանգ է Մեծ Բրիտանիայի բնակչության առողջական վիճակի համար, և կառավարությունը մտադիր է վճռական քայլեր ձեռնարկել առավելագույն սեղմ ժամկետներում», - Times-ին ասել է կառավարության ներկայացուցիչը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



