Մեծ Բրիտանիայում ցանկանում են արգելել բենզինով կամ դիզելային վառելիքով աշխատող մեքենաները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեծ Բրիտանիան ծրագրում է 2040 թվականից արգելել բոլոր այն նոր ավտոմեքենաների վաճառքը, որոնք աշխատում են բենզինով կամ դիզելային վառելիքով: Այս մասին հայտնում է Times-ը:
Ավելի վաղ Լոնդոնի քաղաքապետ Սադիք Խանն առաջարկել էր դիզելային վառելիքով հին մեքենա ունեցողներին վճարել մինչև 3.5 հազար ֆունտ ստերլինգ, որպեսզի նրանք փոխեն իրենց փոխադրամիջոցն ավելի էկոլոգիական շարժիչ ունեցող մեքենաներով:
Միացյալ Թագավորության նման քաղաքականությունը նպատակաուղղված է բարելավել օդի որակը: «Օդի վատ որակը խոշոր էկոլոգիական վտանգ է Մեծ Բրիտանիայի բնակչության առողջական վիճակի համար, և կառավարությունը մտադիր է վճռական քայլեր ձեռնարկել առավելագույն սեղմ ժամկետներում», - Times-ին ասել է կառավարության ներկայացուցիչը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



