Լիբիայի երկու կառավարությունների ղեկավարները համաձայնել են զինադադար կնքել
INTERNATIONAL NEWSԼիբիայում Ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆաիզ Սարաջը և Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Խաֆթարը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում համաձայնության են եկել զինադադար կնքել երկրում, այս մասին հաղորդում է Ելիսևյան պալատի պաշտոնական կայքը։
Հայտնի է, որ բանակցությունները վարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Նշենք, որ 2011թ.-ից ի վեր՝ Լիբիական Ջամահիրիայի առաջնորդ Մուամմար ալ-Կադդաֆիի մահից հետո երկրում այդպես էլ չի հաջողվել կազմել միասնական իշխանություն։ Այժմ երկրի արևելքում գործում է ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանն, իսկ արևմուտքում՝ ՄԱԿ-ի և Արևմուտքի կողմից աջակցություն վայելող Ազգային համաձայնության կառավարությունը։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



