Լիբիայի երկու կառավարությունների ղեկավարները համաձայնել են զինադադար կնքել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼիբիայում Ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆաիզ Սարաջը և Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Խաֆթարը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում համաձայնության են եկել զինադադար կնքել երկրում, այս մասին հաղորդում է Ելիսևյան պալատի պաշտոնական կայքը։
Հայտնի է, որ բանակցությունները վարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Նշենք, որ 2011թ.-ից ի վեր՝ Լիբիական Ջամահիրիայի առաջնորդ Մուամմար ալ-Կադդաֆիի մահից հետո երկրում այդպես էլ չի հաջողվել կազմել միասնական իշխանություն։ Այժմ երկրի արևելքում գործում է ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանն, իսկ արևմուտքում՝ ՄԱԿ-ի և Արևմուտքի կողմից աջակցություն վայելող Ազգային համաձայնության կառավարությունը։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



