Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


Ուսանողների քանակի կրճատումն ինչ խնդիրներ կարող է առաջացնել բուհերի համար

SOCIETY

Միասնական քննությունների արդյունքներն արդեն իսկ պարզ են՝ 2017 թվականին բուհ է ընդունվել 8266 դիմորդ, և 11,375 տեղ թափուր է մնացել: Բուհերում թափուր տեղերի քանակը կրճատելու համար որոշում է կայացվել հուլիսի 15-ից 20-ը կազմակերպել նոր դիմում-հայտերի ընդունման գործընթաց, որին կարող են մասնակցել հիմնական մրցութային փուլին մասնակցած և բուհ չընդունված այն դիմորդները, որոնք ունեն համապատասխան առարկաներից դրական միավորներ:  

Tert.am-ի փորձեց պարզել, թե ուսանողների քանակի կրճատումն ի՞նչ խնդիրներ կարող է առաջացնել բուհերի համար: Tert.am-ի հետ զրույցում Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյան ասաց, թե ԵՊՀ-ում ուսանողների քանակը կրճատվել է 400-ից 500-ի սահմաններում: Միևնույն ժամանակ նա չբացառեց, որ բուհ ընդունվողների քանակը կարող է ավելի կրճատվել, քանի որ դեռևս պարզ չէ, թե քանի հոգի ուսման վճարի կկարողանա վճարել:

«Ֆինանսական դժվարություններ կլինեն, որոնք պետք է հաղթահարենք, իսկ ուսանողների պակասը պայմանավորված է հանրակրթական հաստատությունների շրջանավարտների թվի կրճատմամբ: Ֆակուլտետների մեծ մասում կան թափուր տեղեր»,- ասաց նա:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը ընդունելության արդյունքներից դժգոհ չէ: Նա Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենց մոտ ընդունվողների քանակը, նախորդ տարվա համեմատ, պակաս է մոտ 100-ով: Նրա գնահատմամբ՝ այս տարի բուհը խնդիրների առջև չի կանգնի, սակայն նման դրական կանխատեսում մյուս տարվա համար չունի:

«Մյուս տարի կկանգնենք խնդիրների առջև, քանի որ դիմորդների թիվը կլինի կիսով չափ, որովհետև շրջանավարտների թիվը պակասելու է: Մեզ մոտ ընդունելության շեմը չի նվազել ու գրեթե նախորդ տարվա շեմն է՝պետպատվերը 55.25-ից 56-ի միջակայքում է, իսկ ոչ պետպատվերը անցյալ տարվա մակարդակն է»,- ասաց նա:

Աթոյանի խոսքով՝ իրենց բուհում ընդունելության քննությունների 2-րդ փուլ չի անցկացվի: Ի տարբերություն ՀՊՏՀ-ի, ԵՊՀ-ում 2-րդ փուլ կլինի: Սակայն ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը վստահեցրեց՝ բացառվում է, որ առանց քննություն հանձնելու կամ անբավարար ստացած անձինք ուսանող դառնան:

Հարցին՝ բուհերում ուսանողների քանակի կրճատումը, շեմի իջեցումը չի՞ ազդի կրթության որակի վրա, Սիմոնյանը պատասխանեց. «Մի որոշ մասն՝ այո, բայց խնդիրն այն, որ մեր ուսանողների մի որոշ մասը միշտ էլ թույլ առաջադիմություն է ցուցաբերել ու ցուցաբերում է, բայց մյուս մասն էլ բավականին լավ որակ ունի. սա միշտ եղել է: Այլ բան է, որ հիմա բևեռացում կա, այսինքն՝ ոսկյա միջինը, որը միշտ ավելի շատ է եղել, ավելի նվազել է: Կան շատ լավերը և շատ վատերը, այս փուլում պետք է հաղթահարվի, և սա ոչ միայն բուհի խնդիրն է, այլև՝ դպրոցի»:

ՀՊՏՀ-ի ռեկտորն էլ նույն կարծիքն է: Թեև նա պնդեց, որ բուհ ընդունվելու պահանջները չեն փոխվելու, միևնույն է՝ գտնում է, որ ուսանողների կրթական որակն ընդհանուր առմամբ ավելի ցածր է լինելու. «Շեմը հնարավոր է իջնի, այսինքն նրանք, ովքեր մյուս տարի դրական գնահատական ստանան, կարող են ուսանող դառնալ»։

ԵՊՀ ռեկտորը նաև չբացառեց, որ համալսարանում կարող են կրճատումներ լինել: Սակայն շեշտեց, թե ամեն ինչ կանեն, որ կրճատումները ցավագին չլինեն:

«Ամեն ինչ անելու ենք, որ սոցիալական դժվարություն չառաջացնի: Աշխատավարձի ֆոնդին ձեռք տալու ցանկություն չունենք և չենք անի: Կփորձենք կարգավորել այլ ծախսեր կրճատելու հաշվին, եթե դասախոսական կազմ կրճատվի, ապա ի հաշիվ առաջատար տարիքի հասած դասախոսների»,- եզրափակեց Արամ Սիմոնյանը:

Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”