Բրիտանիայում տղամարդը ցմահ ազատազրկվել է 5-ամյա տղայի սպանության համար
INTERNATIONAL NEWSԲրիտանիային տղամարդուն ցմահ ազատազրկման են դատապարտել իր ընկերուհու 5-ամյա որդուն ծեծելով սպանելու համար։ Reuters-ի փոխանցմամբ՝ 39-ամյա Մարվին Իխենաչոն մեղավոր է ճանաչվել՝ փոքրիկ Ալեքս Մալկոլմի սպանության մեջ։
Սպանությունը տեղի է ունեցել անցած տարվա նոյեմբերին։ Մարվինը տղայի վրա բարկացել էր, քանի որ նա կորցրել էր իր կոշիկը։ Մարվինը մի քանի անգամ հարվածել է տղային։ Իսկ հետո ականատեսների խոսքով նա հեռախոսով էր խոսում, մինչ երեխան անգիտակից վիճակում նստարանին ընկած էր։ Երեխային հիվանդանոց տանելու փոխարեն Մարվինը նրան տուն էր տարել։ Երբ մայրը փորձել է շտապ օգնություն կանչել, Մարվինը թույլ չի տվել։ Տղան մահացել է հիվանդանոցում՝ երկու օր անց։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



