Բրիտանիայում տղամարդը ցմահ ազատազրկվել է 5-ամյա տղայի սպանության համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲրիտանիային տղամարդուն ցմահ ազատազրկման են դատապարտել իր ընկերուհու 5-ամյա որդուն ծեծելով սպանելու համար։ Reuters-ի փոխանցմամբ՝ 39-ամյա Մարվին Իխենաչոն մեղավոր է ճանաչվել՝ փոքրիկ Ալեքս Մալկոլմի սպանության մեջ։
Սպանությունը տեղի է ունեցել անցած տարվա նոյեմբերին։ Մարվինը տղայի վրա բարկացել էր, քանի որ նա կորցրել էր իր կոշիկը։ Մարվինը մի քանի անգամ հարվածել է տղային։ Իսկ հետո ականատեսների խոսքով նա հեռախոսով էր խոսում, մինչ երեխան անգիտակից վիճակում նստարանին ընկած էր։ Երեխային հիվանդանոց տանելու փոխարեն Մարվինը նրան տուն էր տարել։ Երբ մայրը փորձել է շտապ օգնություն կանչել, Մարվինը թույլ չի տվել։ Տղան մահացել է հիվանդանոցում՝ երկու օր անց։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



