Կիպրոսի վերամիավորման հարցով բանակցությունների վերսկսման հավանականությունը մոտ ժամանակներս շատ փոքր է
INTERNATIONAL NEWSԱյս մասին հայտնել է ՄԱԿ-ի դեսպան Էսպեն Բարդ Էյդեն՝ Շվեյցարիայում ձախողված բանակցություններից հետո Կիպրոսի ու կղզու թուրքական համայնքի առաջնորդների հետ հանդիպումների արդյունքներով, փոխանցում է AP–ն։
Նա նշել է, որ հանդիպման ընթացքում ինքը կողմերից չի լսել որևէ բան, որը կարող էր ապահովել բանակցությունների վերսկսում մոտ ժամանակներս։ Նրա կարծիքով, կողմերը դեռ ուշքի են գալիս բանակցությունների ձախողումից հետո։ Նա նշել է , որ ՄԱԿ-ը շարունակում է աջակցել Կիպրոսի վերամիավորումը՝ ֆեդերացիայի սկզբունքով։
Նա ենթադրություն է հայտնել, որ հիմնական պատճառը, որի համար համաձայնագիրը ձախողվել է, կղզում թուրքական 35 հազար զինվորականների հետագա տեղակայման հարցում տարաձայնություններն էին։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



