Կիպրոսի վերամիավորման հարցով բանակցությունների վերսկսման հավանականությունը մոտ ժամանակներս շատ փոքր է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱյս մասին հայտնել է ՄԱԿ-ի դեսպան Էսպեն Բարդ Էյդեն՝ Շվեյցարիայում ձախողված բանակցություններից հետո Կիպրոսի ու կղզու թուրքական համայնքի առաջնորդների հետ հանդիպումների արդյունքներով, փոխանցում է AP–ն։
Նա նշել է, որ հանդիպման ընթացքում ինքը կողմերից չի լսել որևէ բան, որը կարող էր ապահովել բանակցությունների վերսկսում մոտ ժամանակներս։ Նրա կարծիքով, կողմերը դեռ ուշքի են գալիս բանակցությունների ձախողումից հետո։ Նա նշել է , որ ՄԱԿ-ը շարունակում է աջակցել Կիպրոսի վերամիավորումը՝ ֆեդերացիայի սկզբունքով։
Նա ենթադրություն է հայտնել, որ հիմնական պատճառը, որի համար համաձայնագիրը ձախողվել է, կղզում թուրքական 35 հազար զինվորականների հետագա տեղակայման հարցում տարաձայնություններն էին։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



