ԱՄՆ-ն պետք է անհապաղ ազատ արձակի ամերիկյան բանտերում գտնվող բոլոր իրանցիներին․ Լարիջանի
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ն պետք է անհապաղ ազատ արձակի ամերիկյան բանտերում գտնվող բոլոր իրանցիներին ու Իրանին վերադարձնի միլիարդավոր դոլարների ակտիվները։ Այս մասին հայտնել է Իրանի արդարադատության նախարար, այաթոլա Սադեկ Ամոլի Լարիջանին, փոխանցւոմ է PressTV-ն։
«Մենք ամերիկացի պաշտոնյաներին հիշեցնում ենք վերջին 40 տարիներին իրանցի ժողովրդի իրավունքների խախտման մասին ու պահանջում հնարավորինս շուտ ազատ արձակել իրանցիներին ամերիկյան բանտերից, որտեղ նրանց պահում են՝ խախտելով բոլոր միջազգային նորմերը, հռչակագրերն ու օրենքները»,- ասել է Լարիջանին։
Նրա խոսքով Վաշինգտոնը պետք է նաեւ վերադարձնի իրանական սեփականությունը, որը ԱՄՆ-ն գրավել է ապշեցուցիչ ծովահենության ու ավազակության միջոցով՝ անհիմն մեղադրանքների հիման վրա՝ ինչպիսիք են ահաբեկչությունները այլ երկրների տարածքում։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



