ԱՄՆ-ն պետք է անհապաղ ազատ արձակի ամերիկյան բանտերում գտնվող բոլոր իրանցիներին․ Լարիջանի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ն պետք է անհապաղ ազատ արձակի ամերիկյան բանտերում գտնվող բոլոր իրանցիներին ու Իրանին վերադարձնի միլիարդավոր դոլարների ակտիվները։ Այս մասին հայտնել է Իրանի արդարադատության նախարար, այաթոլա Սադեկ Ամոլի Լարիջանին, փոխանցւոմ է PressTV-ն։
«Մենք ամերիկացի պաշտոնյաներին հիշեցնում ենք վերջին 40 տարիներին իրանցի ժողովրդի իրավունքների խախտման մասին ու պահանջում հնարավորինս շուտ ազատ արձակել իրանցիներին ամերիկյան բանտերից, որտեղ նրանց պահում են՝ խախտելով բոլոր միջազգային նորմերը, հռչակագրերն ու օրենքները»,- ասել է Լարիջանին։
Նրա խոսքով Վաշինգտոնը պետք է նաեւ վերադարձնի իրանական սեփականությունը, որը ԱՄՆ-ն գրավել է ապշեցուցիչ ծովահենության ու ավազակության միջոցով՝ անհիմն մեղադրանքների հիման վրա՝ ինչպիսիք են ահաբեկչությունները այլ երկրների տարածքում։
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



