ԱՄՆ-ում սատկել Է այն կատուն, որը 20 տարի «քաղաքագլուխ» Է եղել
INTERNATIONAL NEWSՀուլիսի 24-ին սատկել Է քսանամյա Սթաբս կատուն, որն իր ամբողջ կյանքում եղել Է Ալյասկայի նահանգի Թալքիթնա քաղաքի ոչ պաշտոնական քաղաքագլուխը: Այս մասին հաղորդել Է Associated Press գործակալությունը:
900 բնակիչներով քաղաքում բացակայում Է քաղաքագլխի պաշտոնը, ում գործառույթները կատարում Է քաղաքային խորհուրդը: 1997 թվականին խանութներից մեկի կառավարիչ Լորի Սթեքը կատակի համար քաղաքագլխի պաշտոնում առաջարկել Է կատվի ձագի «թեկնածությունը», որին ավելի վաղ նա վերցրել Էր փողոցից: Թալքիթնայի բնակիչները հավանություն են տվել այդ գաղափարին:
Ինչպես նշել Է գործակալությունը, այժմ այդ պատվավոր կոչումը «ժառանգությամբ» կանցնի կատվի մի այլ ձագի, որն ապրում Է նույն ընտանիքում, ինչ որ Սթաբսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
AraratBank Announces Change in Executive Leadership
4
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years
5
Ucom Upgrades Internet Speed for Unity Packages



