ԱՄՆ-ում սատկել Է այն կատուն, որը 20 տարի «քաղաքագլուխ» Է եղել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀուլիսի 24-ին սատկել Է քսանամյա Սթաբս կատուն, որն իր ամբողջ կյանքում եղել Է Ալյասկայի նահանգի Թալքիթնա քաղաքի ոչ պաշտոնական քաղաքագլուխը: Այս մասին հաղորդել Է Associated Press գործակալությունը:
900 բնակիչներով քաղաքում բացակայում Է քաղաքագլխի պաշտոնը, ում գործառույթները կատարում Է քաղաքային խորհուրդը: 1997 թվականին խանութներից մեկի կառավարիչ Լորի Սթեքը կատակի համար քաղաքագլխի պաշտոնում առաջարկել Է կատվի ձագի «թեկնածությունը», որին ավելի վաղ նա վերցրել Էր փողոցից: Թալքիթնայի բնակիչները հավանություն են տվել այդ գաղափարին:
Ինչպես նշել Է գործակալությունը, այժմ այդ պատվավոր կոչումը «ժառանգությամբ» կանցնի կատվի մի այլ ձագի, որն ապրում Է նույն ընտանիքում, ինչ որ Սթաբսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



