Նորայր Ասլանյանը` «Ալաշկերտի» ֆուտբոլիստ
SPORTԿարճատև դադարից հետո մարզումները վերսկսած Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» ևս մեկ համալրում ունի: «Ալաշկերտ» մարզադաշտում կայացած մարզումից հետո ակումբի ղեկավարությունը 3 տարվա պայմանագիր ստորագրեց հարձակվողական ոճի կիսապաշտպան Նորայր Ասլանյանի հետ, ով առավելապես հանդես է գալիս եզրերում:
26-ամյա ֆուտբոլիստը 8 հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում և հանդիսանում է հավաքականի թեկնածու:
Մինչև «Ալաշկերտ» տեղափոխվելը Նորայր Ասլանյանը հանդես է եկել Հոլանդիայում` պաշտպանելով տեղի «Գրոնինգեն», «Զվոլլե», «Էմմեն», «Վիլեմ II», «Ալմերե Սիթի» և «Տելստար» ակումբների գույները:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



