Նորայր Ասլանյանը` «Ալաշկերտի» ֆուտբոլիստ
ՍՊՈՐՏԿարճատև դադարից հետո մարզումները վերսկսած Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» ևս մեկ համալրում ունի: «Ալաշկերտ» մարզադաշտում կայացած մարզումից հետո ակումբի ղեկավարությունը 3 տարվա պայմանագիր ստորագրեց հարձակվողական ոճի կիսապաշտպան Նորայր Ասլանյանի հետ, ով առավելապես հանդես է գալիս եզրերում:
26-ամյա ֆուտբոլիստը 8 հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում և հանդիսանում է հավաքականի թեկնածու:
Մինչև «Ալաշկերտ» տեղափոխվելը Նորայր Ասլանյանը հանդես է եկել Հոլանդիայում` պաշտպանելով տեղի «Գրոնինգեն», «Զվոլլե», «Էմմեն», «Վիլեմ II», «Ալմերե Սիթի» և «Տելստար» ակումբների գույները:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



