Հորդանանում Իսրայելի դեսպանատունը փակվել է հարձակման պատճառով. լրատվամիջոց
INTERNATIONAL NEWSՀորդանանում Իսրայելի դեսպանատունը փակվել է հարձակման պատճառով, հայտնում է բրիտանական Independent պարբերականը՝ վկայակոչելով Հորդանանի լրատվամիջոցներին:
Հարձակման մասին պաշտոնական հաղորդում չի եղել տեղեկությունների տարածման սահմանափակումների պատճառով, որոնք սահմանել է երկրի կառավարությունը: Տեղեկությունների համաձայն՝ զոհվել են մեկական հորդանանցի եւ իսրայելցի: Կասկածյալի մեքենան զննվում է:
Երկրների հարաբերությունները վատթարացել են, երբ Իսրայելը որոշել է Երուսաղեմում մուսուլմանների, հրեաների եւ քրիստոնյաների համար սրբավայրերից մեկում՝ Տաճարի լեռում մետաղորսիչներ տեղադրել: Սակայն դա արվել է հուլիսի 14-ին 3 զինված արաբների կողմից իսրայելցի 2 ոստիկաններին սպանելուց հետո:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



