Հորդանանում Իսրայելի դեսպանատունը փակվել է հարձակման պատճառով. լրատվամիջոց
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀորդանանում Իսրայելի դեսպանատունը փակվել է հարձակման պատճառով, հայտնում է բրիտանական Independent պարբերականը՝ վկայակոչելով Հորդանանի լրատվամիջոցներին:
Հարձակման մասին պաշտոնական հաղորդում չի եղել տեղեկությունների տարածման սահմանափակումների պատճառով, որոնք սահմանել է երկրի կառավարությունը: Տեղեկությունների համաձայն՝ զոհվել են մեկական հորդանանցի եւ իսրայելցի: Կասկածյալի մեքենան զննվում է:
Երկրների հարաբերությունները վատթարացել են, երբ Իսրայելը որոշել է Երուսաղեմում մուսուլմանների, հրեաների եւ քրիստոնյաների համար սրբավայրերից մեկում՝ Տաճարի լեռում մետաղորսիչներ տեղադրել: Սակայն դա արվել է հուլիսի 14-ին 3 զինված արաբների կողմից իսրայելցի 2 ոստիկաններին սպանելուց հետո:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



