Հակառակորդի գնդակոծությունից Չինարիում վնասվել է գյուղի մանկապարտեզը, բնակելի տներ
LIFEԱդրբեջանական զինուժը գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը: Նրա խոսքով, հակառակորդը հուլիսի 21-ին գյուղը գնդակոծել է մի քանի ժամ շարունակ՝ առավոտվա 08:00-ից երեկոյան 18:00-ն: Սամվել Սաղոյանի խոսքով, չինարեցիները 11-12 միլիոն դրամի վնաս են կրել՝ վնասվել են բնակելի տներ, գյուղի մանկապարտեզը, ջրաղացը, անասնագոմեր:
«Հակառակորդը հենակետերն էր գնդակոծում, կեսօրից հետո նաեւ գյուղը, այսօր նորից հենակետերի ուղղությամբ է կրակ բացել: Գնդակոծությունից վնասվել են մանկապարտեզի տանիքը, պատերը, խոտի դեզ է վառվել: Գնդակոծության հետեւանքով վառվել է գյուղի ջրաղացը, վնասվել են բնակելի տների տանիքներ»,- ասաց գյուղապետը:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



