Հակառակորդի գնդակոծությունից Չինարիում վնասվել է գյուղի մանկապարտեզը, բնակելի տներ
ԼԱՅՖԱդրբեջանական զինուժը գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը: Նրա խոսքով, հակառակորդը հուլիսի 21-ին գյուղը գնդակոծել է մի քանի ժամ շարունակ՝ առավոտվա 08:00-ից երեկոյան 18:00-ն: Սամվել Սաղոյանի խոսքով, չինարեցիները 11-12 միլիոն դրամի վնաս են կրել՝ վնասվել են բնակելի տներ, գյուղի մանկապարտեզը, ջրաղացը, անասնագոմեր:
«Հակառակորդը հենակետերն էր գնդակոծում, կեսօրից հետո նաեւ գյուղը, այսօր նորից հենակետերի ուղղությամբ է կրակ բացել: Գնդակոծությունից վնասվել են մանկապարտեզի տանիքը, պատերը, խոտի դեզ է վառվել: Գնդակոծության հետեւանքով վառվել է գյուղի ջրաղացը, վնասվել են բնակելի տների տանիքներ»,- ասաց գյուղապետը:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



