Yerevan, 26.September.2026,
00
:
00
BREAKING


Հըզբոլլահը լակմուսի թուղթ՝ ռուս–իրանական հարաբերություններում

INTERNATIONAL NEWS
Դժվար է ասել, թե Ծոցի երկրները և հատկապես վերջին շրջանում Իսրայելի հետ անթաքույց ջերմ հարաբերություններ հաստատած Սաուդյան Արաբիան ինչու էին կենտրոնացել տարածաշրջանում Իսրայելի խոսափողը համարվող քաթարյան Ալ–Ջազիրայի փակման վրա, որովհետև, վերջինս Իրանի դեմ թշնամաբար տրամադրված երկրներին մշտապես է օգնել անհրաժեշտ լուրերը տարածելու և հանրային կարծիք ձևավորելու գործում, ինչն, ի դեպ, Իսրայելում չեն էլ թաքցրել: Հաարեցն, օրինակ, վերջերս ուղիղ տեքստով գրեց այն մասին, որ լիբանանյան Հըզբոլլահի դեմ միջազգային ներկայի ճնշումը (որի պատճառներին դեռ կանդրադառնանք), ապահովվել է հենց իսրայելական հետախուզության հետ սերտորեն համագործակցող Ալ–Ջազիրայի շնորհիվ, որն ի թիվս այլ նյութերի՝ սրանից 1 ամիս առաջ հաղորդել էր, որ Հըզբոլլահը ոչ միայն մոտ 100000 հրթիռների է տիրապետում, այլև Լիբանանում Իրանի կառուցած 2 գործարաններում զենք ու զինամթերք է արտադրում հունվարից սկսած, դրանց թվում՝ 500 կմ հեռահարությամբ հրթիռներ ու անօդաչուներ:
 
Փաստորեն, ՄԱԿ–ում ԱՄՆ ներկայացուցիչ Նիկի Հեյլիի համար հենց այս տեղեկությունն է պաշտոնական առիթ դարձել հուլիսի 20–ի ԱԽ նիստի հրավիրման համար, և չնայած նյութը գրելու պահին արդյունքները դեռ անհայտ էին, Times of Israel–ն էր դրա օրակարգը բացահայտել: Ըստ այդմ՝ ԱՄՆ–ն պիտի պնդեր, որպեսզի միջազգային հանրությունը հասնի Հըզբոլլահի զինաթափմանը՝ կասեցնելով նրա ապակայունացնող գործունեությունը տարածաշրջանում, որ հովանավորվում է Իրանի կողմից: Քննության պիտի առնվեր նաև Իսրայելի բողոքը, որ վերաբերում է 2006 թ. ՄԱԿ–ի ԱԽ–ի ընդունած թիվ 1701 բանաձևին, այսինքն՝ իսրայելա–լիբանանյան սահմանին հրադադարի պահպանմանը:
 
Բնականաբար, բոլորն են հասկանում, որ խնդիրը ոչ թե Իսրայել–Հըզբոլլահ, այլ ԱՄՆ–Իրան հակադրության համատեքստում է պետք ընկալել, որի առաջնային մարտադաշտը ոչ թե Իսրայել–Լիբանան սահմանն է, այլ Սիրիան, որտեղ Հըզբոլլահը, որքան էլ տարօրինակ հնչի, զբաղված է ռադիկալ իսլամիզմի դեմ պայքարով և, իհարկե, գաղտնիք չէ՝ Ասադի պաշտպանությամբ: Շատերն են նաև համոզված, որ սովորական պայմաններում նման պահանջն, իհարկե, օրինական կհնչեր, բայց ԱՄՆ–ի դեպքում, որը սուվերեն երկրում պայքարում է նրա նախագահի ու բանակի դեմ, զինում է քրդերին և, այսպես կոչված, չափավոր ընդդիմություն կոչվող ռադիկալ ուժերին, այս փարիսեցիությունը կարող է վտանգավոր զարգացումների առիթ լինել: Ճիշտ է՝ ԱՄՆ–ն, քրդերից բացի, երբեք չի ընդունել, որ զինել է Սիրիայի ընդդիմությանը, սակայն, նախագահ Դոնալդ Թրամփի վերջին որոշումը, որի մասին հիասթափությամբ գրեց իսրայելական մամուլը, հակառակի մասին է վկայում, ինչը նաև «Վաշինգտոն պոստն» է վկայում՝ գրելով, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է փակել Սիրիայի չափավոր ընդդիմության զինման և ռազմական նախապատրաստման ԿՀՎ ծրագիրը, որը գործել է 2013–ից՝ էքս–նախագահ Բարաք Օբամայի օրոք, Բաշար ալ–Ասադի վրա ճնշում գործադրելու համար։
 
Թերթը գրում է, թե նախագահ Թրամփը ԿՀՎ ղեկավար Մայք Պոմպեոյի և ազգային անվտանգության հարցերով օգնական Հերբերտ Մաքմաստերի հետ հանդիպումից հետո և Պուտինի հետ համբուրգյան հանդիպման նախաշեմին է որոշել չեղարկել այն, և այժմ շատերն են կասկածում, որ Թրամփի հետ համաձայնությամբ՝ Մոսկվան Սիրիայում անմաքուր խաղ է սկսել Իրանի և Հըզբոլլահի դեմ: Ընդ որում՝ դրա օգտակարության մեջ նաև Ասադին համոզելով: Առաջին հայացքից սա անհավանական սցենար է թվում: Բայց նախ՝ մի անգամ չեն մեջտեղ եկել Կրեմլ–Իսրայել, Կրեմլ–Թուրքիա և նույնիսկ՝ Կրեմլ–ԱՄՆ գործարքները, որոնք ակնհայտորեն զուրկ են եղել Իրանի հետ դաշնակցային հարաբերությունների և եթե կուզեք՝ պրոասադյան դիրքորոշման տրամաբանությունից: Բացի այդ՝ ռուսական մեդիայի ուշադիր մոնիթորինգը նույնպես Թրամփ–Պուտին հակաիրնական/հակահըզբոլլահյան համաձայնության մասին է վկայում:
 
Հակառակ պարագայում՝ ԱՄՆ–ին ու հակաասադյան բոլոր ուժերին անիծող ռուսական կայքերում չէին հայտնվի այնպիսի նյութեր, որտեղ խոսվում է, օրինակ, Սիրիայի տնտեսության համար կարևոր և նավթառատ Դեյր–էզ–Զորը ազատագրումը Իրանին ու Հըզբոլլահին վստահելու անթույլատրելիության մասին: Կրեմլյան ագիտացիան համոզում է, որ Ասադը, ռուսների օգնությամբ, Իրանից ու Հըզբոլլահից առա՛ջ պիտի այստեղ հասնի, հակառակ պարագայում՝ կոալիցիայի ու Իսրայելի հարվածներն անխուսափելի կլինեն, իսկ Իրանն այդ ռեսուրսներն իրենով կանի: Զավեշտալի է, բայց Մոսկվայում հնչող փորձագիտական գնահատականները երբեմն սկսել են ոչնչով չտարբերվել նախկինում մերժելի տեսակետներից, և բանն այնտեղ է հասել, որ ինչ–որ կրուտիխիններ ու գրոմովներ, օրինակ, riafan–ում սկսել են Ասադի կառավարությանն Իրանի ու Հըզբոլլահի խամաճիկը դիտարկել՝ ապացուցելով այն ճշմարտությունը, որ ռուսների դեպքում շատ հաճախ դժվար է բարեկամին թշնամուց զատել:
 
 
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round Ahead