Բասկետբոլի երիտասարդական հավաքականը զիջեց Բելգիային
SPORTՀայաստանի բասկետբոլի տղամարդկանց մինչև 20 տարեկանների հավաքականը պարտվեց Բելգիայի հավաքականին: Եվրոպայի B դիվիզիոնի առաջնության խմբային փուլի վերջին տուրում Հայաստանի տղամարդկանց մինչև 20 տարեկանների հավաքականը պարտվեց 74-87 հաշվով:
Հայաստանի երիտասարդական հավաքականը Ա ենթախմբում գրավեց վերջին 5-րդ հորիզոնականը։ Հայ բասկետբոլիստներն անցկացրած 4 հանդիպումներից միայն մեկում կարողացան հաղթանակ տոնել՝ առավելության հասնելով խմբի առաջատար Լեհաստանի նկատմամբ։
Հայաստանի ընտրանին կշարունակի պայքարը 17-րդ տեղի համար։ Հուլիսի 21-ին Վիգեն Էսկիջյանի սաները կմրցեն Ադրբեջանի ընտրանու հետ։
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



